Միջամտություններ

Թարմացում՝ 28 մայիսի 2020թ․

Բրոնխոսկոպիա

Ցուցումներ

  1. Ախտորոշիչ բրոնխոսկոպիա․
  1. Բրոնխոալվեոլյար լավաժ (ԲԱԼ) COVID-ի թեստավորման նպատակով․ վերապահվում է այն դեպքերի համար, երբ․
  1. COVID-19-ի ախտորոշումը զգալիորեն կփոփոխի վարման մարտավարությունը, և
  2. Նվազ ինվազիվ միջամտություններից ստացված նմուշները (օրինակ՝ քթըմպանային քսուքները և շնչափողային ասպիրատները) ախտորոշիչ չեն եղել:
  1. ԲԱԼ երկրորդային բակտերիալ/սնկային վարակների հայտնաբերման նպատակով․ վերապահվում է վերոնշյալ տիպի դեպքերի համար:
  2. Արյունախխման տեղորոշման զննություն․ վերապահվում է այն դեպքերի համար, երբ․
  1. Ռենտգենագրական հետազոտությամբ հնարավոր չէ որոշել աղբյուրը (կամ չկա նման հետազոտության հնարավորություն), և
  2. Տեղորոշումը զգալիորեն կփոփոխի վարման մարտավարությունը:
  1. Բուժական բրոնխոսկոպիա․
  1. Շնչառական խանգարումներ, որոնց պատճառ են հանդիսացել․
  1. Արյունախխումը, կամ
  2. Բուժման չենթարկվող լորձային խցանումը (ձախողված նվազ ինվազիվ միջամտություններից հետո):

 

Հակացուցումներ

  1. Փորձառու մասնագետի բացակայություն/անհասանելիություն:
  2. Օդափոխության բարձր պահանջ և/կամ հեմոդինամիկ անկայունություն (ելնելով կլինիկական իրավիճակից):

 

Նախապատրաստում

  1. Ողջ բուժանձնակազմին.
  1. Ապահովել աէրոզոլածին գործընթացների համար նախատեսված անհատական պաշտպանիչ արտահագուստի (ԱՊԱ) հասանելիություն:
  2. Սենյակում ներկա գտնվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում (ԱՊԱ-ների տնտեսում, անձնակազմի վարակման ռիսկի նվազեցում):
  1. Բրոնպոսկոպիստ
  1. Ձեռք բերել իրազեկված համաձայնություն՝ բուժհաստատության գործող կանոնադրության համաձայն (օրինակ՝ բանավոր):
  2. Հանձնարարել լաբորատոր քննություններ:
  3. Դուրս գրել ռելաքսանտներ շիթային ներմուծման դեղաչափը խորհուրդ է տրվում հաշվարկել ըստ մարմնի քաշի ցիսատրակուրիում 0.3մգ/կգ, վեկուրոնիում 0.1մգ/կգ, ռոկուրոնիում 0.6մգ/կգ, կամ ատրակուրիում 0.5մգ/կգ (ատրակուրիումը կիրառել որպես վերջին ընտրության միջոց և ներմուծել 1-2 րոպեի ընթացքում, քանի որ կարող է առաջացնել թերճնշում):
  1. Քույրական անձնակազմ
  1. Փորձանմուշների համար տպել պիտակներ և դրանք տեղադրել կենսավտանգավոր փորձանմուշների համար նախատեսված տարայում:
  2. Համոզվել, որ հիվանդը պատշաճ կերպով սեդացված և ռելաքսացված է (BIS-մոնիտորինգի առկայության դեպքում՝ թիրախային արժեքը 40-60).
  1. Ստուգել հազի բացակայությունը արտածծման ժամանակ:
  1. Շրջված Տրենդելենբուրգի դիրքը (հատկապես ճարպակալումով հիվանդների մոտ) կարող է օգնել կանխել փակվելու հակում ունեցող թոքաբշտերի կոլապսը (դեռեկրուտմենտը):
  1. Ռեանիմատոլոգ
  1. Համոզվել, որ հիվանդը ստանում է անհրաժեշտ (օժանդակում/վերահսկում – assist/control [A/C] կամ շարունակական մեխանիկական օդափոխություն – continuous mandatory ventilation [CMV]) շնչառությունը (ծավալի կամ ճնշման վերահսկմամբ):
  2. Համոզվել, որ հիվանդի շնչուղիները (ներշնչափողային խողովակը կամ շնչափողը) անցանելի են փչված մանժետի պայմաններում:
  3. Համոզվել, որ հիվանդը նախօքսիգենացված է 100% FiO2-ով (10 ր շարունակ).
  1. Անհրաժեշտ է վերանայել օգուտ/վտանգը, եթե 10 ր անց SpO2 մնում է < 95%:
  2. Հաստատել, որ օդափոխությունը հիվանդի մոտ շարժումներ չի հրահրում (այսինքն՝ հիվանդը պատշաճ կերպով սեդացված և ռելաքսացված է):
  1. Անհրաժեշտ նյութեր
  1. Բրոնխոսկոպի եռամուտք պտտվող ադապտեր
  2. Արտածծման խողովակ պատերի արտածծման համար նախատեսված կցորդով
  3. 10մլ տարողությամբ մեկ ներարկիչ 1% կամ 2% լիդոկաինով
  4. 50մլ կամ 60մլ տարողությամբ երկու ներարկիչ ստերիլ ֆիզիոլոգիական լուծույթով
  5. Լուկենս կամ համանման նմուշառման անոթ
  6. Սիլիկոնային լուբրիկանտ
  7. Շապիկ անմիջապես միջամտությունից հետո աղտոտված բրոնխոսկոպը տեղադրելու համար
  8. Ճկուն բրոնխոսկոպ համապատասխան տեսամոնիտորով
  1. Խորհուրդ է տրվում կիրառել միանվագ օգտագործման բրոնխոսկոպներ (խաչաձև վարակումը բացառելու համար)
  1. Կատարել անհրաժեշտ ժամանակի և անվտանգության ստուգում:

 

Միջամտության փուլեր

  1. Սովորական բրոնխոսկոպիա
  1. Բրոնխոսկոպիան պետք է կատարի ամենափորձառու մասնագետը՝ այդպիսով նվազագույնի հասցնելով միջամտության ժամանակը։
  2. Բուժքույրը, ռեանիմատոլոգը և օգնականը պետք է ներկա լինեն ողջ գործողության ընթացքում։
  1. Մահճակալի մոտ արագ ԲԱԼ-ի կատարման տեխնիկա (ՄԻԱՅՆ եթե հիվանդի համար ժամանակավոր ապնոեն տանելի է)
  1. Ռեանիմատոլոգը դնում է օդափոխության սարքը սպասման ռեժիմում ծայրային արտաշնչման դիրքում (այսինքն՝ ֆունկցիոնալ մնացորդային ունակություն)
  2. Բրոնխոսկոպիստը ներմուծում է բրոնխոսկոպը պտտվող ադապտերի միջով և այն ուղղորդում դեպի թիրախային ենթասեգմենտային բրոնխը՝ հասնելով սեպի դիրքի
  3. Օգնականը ներմուծում է 50-60մլ ֆիզիոլոգիական լուծույթ
  4. Բրոնխոսկոպիստը ԲԱԼ ստանալու համար կատարում է արտածծում՝ ՉԽԱԹԱՐԵԼՈՎ սեպը
  5. Օգնականը հեռացնում է նմուշառման անոթը, փակում պաշտպանիչ կափարիչով և արտածծիչը միացնում բրոնխոսկոպին
  6. Բրոնխոսկոպիստը դուրս է բերում բրոնխոսկոպը և հեռադիր մասը փաթաթում շապիկի մեջ
  7. Ռեանիմատոլոգը վերսկսում է արհեստական օդափոխությունը, իսկ թիմը համոզվում է, որ օդափոխությունը պատշաճ է, իսկ հիվանդի կենսական ցուցանիշները՝ կայուն
  8. ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ բուժքույրը հսկում է հիվանդի կենսական ցուցանիշները և հայտնում օդափոխության անհապաղ վերսկսման անհրաժեշտության մասին, երբ առկա է հեմոդինամիկ անկայունություն, առիթմիա կամ հիպօքսեմիա (SpO2 <85%):

 

Միջամտությունից հետո

  1. Միջամտությունից հետո ժխտել պնևմոթորաքսը (հատկապես այն դեպքերում, երբ շնչուղիներում ճնշումը բարձր է եղել)
  2. Համոզվել, որ հիվանդը մնում է պարտադիր օդափոխության ռեժիմում, քանի դեռ ռելաքսացիան չի անցել
  3. Տեղադրել փորձանմուշները կենսավտանգավոր նմուշների համար նախատեսված և համապատասխանորեն պիտակավորված տարաներում և նախապես զանգահարել լաբորատորիա ու տեղեկացնել
  4. Եթե կիրառվել է միանվագ օգտագործման բրոնխոսկոպ, նետել այն կենսավտանգավոր թափոնների համար նախատեսված աղբամանը
  5. Ախտահանել բազմակի օգտագործման բրոնխոսկոպները՝ հետևելով Բարձր մակարդակի ախտահանման ստանդարտ գործելակարգին
  6. Ախտահանել տեսամոնիտորները և բրոնխոսկոպի պահարանը՝ հետևելով Ախտահանման ստանդարտ գործելակարգին
  7. Հետևել ԱՊԱ-ները հանելու գործելակարգին
  8. Էպիկրիզում գրառում կատարել միջամտության մասին
  9. Կրծքավանդակի ռենտգեն-հետազոտություն որպես կանոն չի պահանջվում, սակայն ցանկության դեպքում կարելի է կատարել (տալով կլինիկական հիմնավորում):

 

Ինտուբացիա ընդունարանում

Ինտուբացիա ԻԹԲ-ում կամ ընդհանուր բաժանմունքում

Նախապատրաստում

  1. Ընդհանուր բաժանմունքում / ԻԹԲ-ում / ընդունարանում իրականացվող բոլոր ինտուբացիաների դեպքում հիվանդին դիտարկել որպես COVID-դրական
  2. Անհրաժեշտ ԱՊԱ-ներով ինտուբացիան շատ բուժաշխատողների համար հաճախ անծանոթ/դժվարին է; այդ հարցում կօգնեն մուլյաժների վրա սիմուլյացիոն պարապմունքները (APSF Considerations for Airway Manipulation, 3/20/2020 Ներկայումս առաջարկվող միջոցները ներառում են մեկանգամյա օգտագործման գլխարկ, աչքերի պաշտպանություն (դեմքի վահան կամ դեմքի վահան պաշտպանիչ ակնոցով), N95 դիմակ կամ էլեկտրական օդամաքրիչ ռեսպիրատոր (PAPR՝ N95 + պարանոցի ծածկոց), ջրակայուն թիկնոց (կապույտ անջրանցիկ), կրկնակի ձեռնոցներ և սրունքների պաշտպանություն (կոշիկների ծածկոցներ)։
  3. Նախապատրաստել հետևյալը
  1. Օդուղիների տուփեր (քթըմպանային օդուղիներ, բերանային օդուղիներ, ներարկիչներ, ասեղներ, կոկորդային դիմակներ, կապույտ «բուժի» զոնդ, հավելյալ ներշնչափողային խողովակներ 6.0-8.0)
  2. Դեղատուփեր (ռելաքսանտներ, ֆենիլէֆրին, էֆեդրին, էպինեֆրին, լիդոկաին, լաբետալոլ, էսմոլոլ, պրոպոֆոլ/էթոմիդատ, միդազոլամ)
  3. Հատկացված տեսալարինգոսկոպ
  1. Տեսալարինգոսկոպից բացի, վերոնշյալ տուփերը ՊԵՏՔ ՉԷ բերել հիվանդի սենյակ անհրաժեշտ է նախապես տուփերից հանել միայն պետքական իրերը և ինտուբացիայից հետո դեն նետել դրանք, անգամ եթե չեն օգտագործվել
  2. ԻԹԲ օդափոխության սարքի միացումը.
  1. Հիվանդի և EtCO2 մոնիտորի միջև տեղադրել բարձրարդյունավետ մասնիկավոր օդի (HEPA) ֆիլտր մոնիտորի նմուշառող խողովակը չաղտոտելու համար (պարտադիր)
  2. Առկայության դեպքում HEPA ֆիլտր տեղադրել նաև օդափոխության սարքին ամենամոտ եղած արտաշնչման խողովակի վրա (ցանկալի)
  3. Եթե EtCO2 մոնիտորը կիրառում է ինֆրակարմիր չափում (այսինքն՝ իրականում գազի նմուշը չի ներքաշում սարքի մեջ), ապա կարելի է կիրառել միայն մեկ HEPA ֆիլտր ներշնչափողային խողովակի (ՆՇԽ) և Y-կտորի միջև կամ օդափոխության սարքին ամենամոտ եղած արտաշնչման խողովակի վրա
  1. Ամենափորձառու մասնագետը պետք է կատարի արագ հաջորդականության մակածում/ինդուկցիա (Rapid Sequence Induction, RSI) տեսալարինգոսկոպի միջոցով (ԱՄՆ ռեանիմատոլոգիական միության [SCCM] COVID19 ուղեցույց)
  2. Սենյակում սահմանափակվել անձնակազմի 3 անդամներով ռեանիմատոլոգ, անեսթեզիստ և բուժքույր.
  1. Բաշխել դերերը և հստակեցնել ինտուբացիայի պլանը (ով ինչ է «պահելու/անելու»)
  1. Նախքան ինդուկցիան անցնել հետևյալ սարքերի ցուցակով և հավաստիանալ, որ սարքին են.
  1. Արտածծման սարքն առկա է
  2. Պուլսօքսիմետրիան լսելի է
  3. Արյան ճնշման ոչ ինվազիվ չափման սարքը ցիկլիկ աշխատում է
  4. Օդափոխության սարքի կարգավորումներն արված են և EtCO2 մոնիտորը միացված է սարքին (խուսափել գույներ փոխող մոնիտորից)
  5. Ներերակային հեղուկի հոսքն ազատ է
  6. Հետինտուբացիոն սեդացիան պատրաստ է
  7. HEPA ֆիլտրը տեղում է
  8. Դեղամիջոցները պատրաստ են
  9. Ոչ ռևերսիվ դիմակ, անջատված («OFF») հոսք մինչև նախաօքսիգենացիային պատրաստ լինելը
  10. Եթե օդափոխության սարք չկա, ինտուբացիայից հետո դնել ամբու պարկ HEPA ֆիլտրով, +/- կապնոգրաֆ: Կոնտուրի փոփոխությունների ժամանակ հոսքերը պետք է անջատված լինեն:
  1. Բոլոր ինտուբացիա/էքստուբացիաների ժամանակ հավաստիանալ, որ հիվանդները բացասական ճնշմամբ (օդաքարշ) սենյակներում են (SCCM COVID19 ուղեցույց): Բացասական ճնշմամբ սենյակները հեռացնում են վիրուսային աերոզոլացված մասնիկները տարբեր արագությամբ՝ օդի փոփոխություն/ժամի (ՕՓԺ) հիման վրա: Վիրասրահները պարտադիր պետք է անցնեն առնվազն 15 ՕՓԺ՝ հանգեցնելով օդով փոխանցվող վիրուսների 99% հեռացման 18 րոպեում: ԻԹԲ-ների համար սա այլ է և գուցե պետք լինի կապվել հաստատության ինժեներների հետ, որպեսզի պարզվի ԻԹԲ-ի ՕՓԺ-ն: Տվյալ հաստատության համար անհրաժեշտ ժամանակը պետք է հաշվել՝ հետևելով CDC ուղեցույցին (CDC բացասական ճնշմամբ օդի մաքրման ժամանակներ) և հաստատության խորհուրդներին:

 

Միջամտության ընթացք

  1. Հագնել ԱՊԱ ըստ «կարդալ/կատարել» ցուցակի, վերցնել անհրաժեշտ նյութերը և վերանայել ինտուբացիայի պլանը
  2. Նախաօքսիգենացնել հիվանդին. շարունակել նախաօքսիգենացիան մինչև լիարժեք ռելաքսացիան.
  1. Տարբերակ 1. 3-5 րոպե մակերեսային շնչառություն 1.0 FiO2 ոչ ռևերսիվ դիմակով 15լ/ր հոսքով
  2. Տարբերակ 2. HEPA ֆիլտրով ամբու պարկին ամրացված դիմակ (կատարել 2 ձեռքով հերմետիկությունը պահպանելու համար)
  3. Տարբերակ 3. եթե հիվանդն արդեն BiPAP-ի վրա է, ապա հերմետիկորեն պահպանել BiPAP-ը մինչև ինտուբացիային պատրաստ լինելը (դիմակը հեռացնելուց առաջ ԱՆՋԱՏԵԼ BiPAP-ի հոսքը):
  1. Հիվանդին ինտուբացնել RSI տեխնիկայով/տեսալարինգոսկոպով.
  1. Արթմնի ինտուբացիա կիրառել միայն բացարձակ անհրաժեշտության դեպքում՝ անեսթեզիոլոգի ցուցմամբ:
  1. Եթե դիմակով օդափոխությունը դառնում է անհրաժեշտ.
  1. Կիրառել երկձեռքանի տեխնիկա բերանային օդուղով՝ հերմետիկություն ստեղծելու համար
  2. Կիրառել HEPA ֆիլտրով ամբու պարկ բարձր հաճախությամբ/ցածր շնչառական ծավալով
  3. Դիմակը չհեռացնել ինտուբացիայի 2-րդ փորձի համար, քանի դեռ հիվանդն ամբողջովին չի արտաշնչել:
  1. Բարեհաջող ինտուբացիայից հետո
  1. Փչել մանժետը
  2. Հիվանդին միացնել անմիջապես HEPA ֆիլտրով օդափոխության սարքին՝ ֆիլտրից հետո տեղադրելով գազի նմուշառմամբ EtCO2 մոնիտոր կամ առանց գազի նմուշառման աշխատող CO2-ի ինֆրակարմիր անալիզատոր
  3. Հավաստիանալ, որ EtCO2-ն աշխատում է (ոսկե ստանդարտ >3 շնչառական շարժում), կրծքավանդակի երկու կողմերն էլ հավասարապես մասնակցում են, ՆՇԽ-ն «մշուշոտվում» է, մանժետը նորմալ փչված է և SpO2-ը բարձրանում է
  4. Խուսափել թոքերի երկկողմանի աուսկուլտացիայից՝ վարակման վտանգի պատճառով (ստետոսկոպով/ձեռքերով ականջներին դիպչելը)
  5. ՆՇԽ-ն ֆիքսել ընդունված կարգի համաձայն:
  1. Մաքրել լարինգոսկոպը
  1. Հանել աղտոտված ձեռնոցները և փոխարինել մաքուրներով
  2. Մաքրել տեսալարինգոսկոպը և թողնել չորանա
  3. Տեսալարինգոսկոպը սենյակից դուրս հանել մաքուր ձեռնոցները ձեռքերին:
  1. Հանել ԱՊԱ-ն ըստ «կարդալ/կատարել» ցուցակի:

Ինտուբացիա վիրասրահում (COVID-դրական կամ կասկածվող հիվանդ)

Նախապատրաստում

  1. Հնարավորության դեպքում ցանկալի է, որ հիվանդին ինտուբացնի հատուկ նախատեսված թիմ, բացասական ճնշմամբ սենյակում՝ ընդունարանում կամ ԻԹԲ-ում, վիրահատական միջամտությանը սպասելիս: Սա թույլ է տալիս հիվանդի տեղափոխման ընթացքում ապահովել փակ կոնտուր՝ նվազագույնի հասցնելով հիվանդության տարածումը:
  2. Նարկոզի սարքի միացում.
  1. Հիվանդի և ներխողովակային EtCO2 մոնիտորինգի միջև տեղադրել ջերմախոնավափոխանակիչ (HME) ֆիլտր (Անեսթեզիոլոգիական հիվանդի անվտանգության հիմնադրամի [APSF]՝ Նարկոզի սարքերի պաշտպանության ուղեցույց): Այնուհետև նարկոզի սարքին ամենամոտ դիրքում արտաշնչման խողովակի վրա տեղադրել HEPA ֆիլտր
  2. HEPA ֆիլտր կարելի է տեղադրել նաև հիվանդին ամենամոտ դիրքում՝ մինչև HME ֆիլտրը, եթե բուժհաստատության HME ֆիլտրերի VFE (վիրուսային ֆիլտրման արդյունավետություն) գնահատականը չի հասնում 99.99%-ի:
  1. Համոզվել, որ վիրասրահում բացասական ճնշումն ապահովված է.
  1. Կախել ցուցանակներ ավելորդ ելումուտը կանխելու համար:
  1. Գերադասելի եղանակը 3-հոգանոց թիմն է.
  1. Ինտուբատոր՝ ամենաավագ / ամենափորձառու մասնագետը, որը զբաղվելու է միայն օդուղիներով
  2. «Մաքուր նարկոտիզատորը» զբաղվելու է նարկոզի սարքով, ներարկելու է դեղամիջոցներ, լրացնելու է հիվանդության պատմությունը, կարդալու է ցուցակները
  3. Անեսթեզիստ՝ որպես ինտուբատորի օգնական:
  1. Կատարել նարկոզի սարքի ընթացիկ ստուգում և անցնել նախաինդուկցիոն ցուցակով.
  1. ամբողջ դեպքի համար անհրաժեշտ դեղորայքը ցանկալի է միանգամից պատրաստի ունենալ սեղանի վրա, Օմնիսելի (շարժական պահարանի) աղտոտումից և անցանկալի ելումուտից խուսափելու համար:
  1. Հավաքել անհրաժեշտ նյութերը.
  1. ՆՇԽ-ն, օդուղիների կցորդները, ջերմաչափման զոնդը, բերան-ստամոքսային (օրոգաստրալ) զոնդը, աչքերի պաշտպանությունը, կծվածքի բլոկը և կպչուն ժապավենը դնել թասի մեջ և փոխանցել հիվանդի մահճակալի կողքում դիրքավորված բուժքրոջը:
  1. Սարքավորումների դասավորություն.
  1. Տեսալարինգոսկոպը միացված է հոսանքին և աշխատում է հասանալիության սահմաններում
  2. Աղբամանները բաց են և սեղանի մոտ:

 

Միջամտության ընթացք

  1. Անհատական պաշտպանիչ արտահագուստ (ԱՊԱ).
  1. Կրել համապատասխան ԱՊԱ ըստ «կարդալ/անել» ցուցակի նախքան վիրասրահ մտնելը:
  1. Հիվանդի անցում վիրասրահի թթվածնով մատակարարման.
  1. Տեղափոխել հիվանդին վիրասեղանի վրա
  2. Եթե հիվանդն օժանդակ թթվածնի վրա է (օրինակ՝ քթային փողրակ), ապա այն շարունակել մինչև նարկոզի սարքով նախաօքսիգենացիան: Համոզվել, որ օժանդակ թթվածնի հոսքն ԱՆՋԱՏՎԱԾ է նախքան սարքով աշխատելը:
  3. «Մաքուր նարկոտիզատորը» հավաստիանում է, որ ճնշումը սահմանափակող կարգավորելի փականը (APL) «զրո»-ի վրա է և բոլոր հոսքերն ԱՆՋԱՏՎԱԾ են, հեռացնում է հիվանդի դիմակն ու երկձեռքանի տեխնիկայով հիվանդի բերանին անմիջապես տեղադրում է կոնտուրի դիմակը:
  1. Նախաօքսիգենացիա.
  1. Միացնել թթվածնի հոսքը 2լ/ր արագությամբ և հիվանդին թույլ տալ նախաօքսիգենացվել 3-5 րոպե մակերեսային շնչառության պայմաններում, որպեսզի նվազագույնի հասցվի դիմակից արտահոսքը, ինչը կարող է ի հայտ գալ կենսական ունակության շնչառության պայմաններում:
  1. Ինտուբացիա.
  1. Նախաօքսիգենացիայից հետո «մաքուր նարկոտիզատորը» միացնում է RSI դեղորայքը
  2. Հնարավորության դեպքում խուսափել ձեռքային օդափոխությունից: Հակառակ դեպքում ինտուբատորը պետք է 2 ձեռքով պահի դիմակը, իսկ «մաքուր նարկոտիզատորը» աշխատի պարկով/APL փականով
  3. «Մաքուր նարկոտիզատորն» անջատում է գազերի հոսքերը
  4. Ինտուբատորն անջատում է դիմակը, դնում հիվանդի գլխի կողքին և տեսալարինգոսկոպով ինտուբացնում հիվանդին:
  1. Բարեհաջող ինտուբացիայից հետո
  1. Անեսթեզիստը քաշում հանում է բուժը, ինտուբատորը մատով փակում է ՆՇԽ-ի ծայրը, անեսթեզիստը փչում է մանժետը և հետո միացնում կոնտուրը
  2. «Մաքուր նարկոտիզատորը» միացնում է գազերի հոսքերն ու օդափոխության սարքը և ստուգում EtCO2 (ոսկե ստանդարտ >3 շնչառական շարժում համահունչ ալիքի տեսքով և արժեքով)
  3. Ինտուբատորը ստուգում է, որպեսզի կրծքավանդակի երկու կողմերն էլ հավասարապես մասնակցեն շնչառությանը և ՆՇԽ-ն «մշուշոտվի»
  1. խուսափել աուսկուլտացիայից, քանի որ այն կարող է բուժաշխատողների վարակման պատճառ հանդիսանալ
  1. Անեսթեզիստը պահում է ՆՇԽ-ն մինչ ինտուբատորն այն ֆիքսում է կպչուն ժապավենով
  2. Ինտուբատորը տեղադրում է օրոգաստրալ զոնդը, ջերմաչափման զոնդը, աչքերի պաշտպանությունն ու կծվածքի բլոկը
  3. «Մաքուր նարկոտիզատորը» սկսում է համապատասխան անեսթեզիան (ինհալյացիոն կամ ներերակային [TIVA]) և ընթացքում լրացնում հիվանդության պատմությունը:
  1. Սարքավորումների մաքրում.
  1. Ինտուբատորն ու անեսթեզիստը փոխում են վերին շերտի ձեռնոցները և մաքրում տեսալարինգոսկոպն ու ցանկացած այլ սարքավորում, որ կարող է աղտոտված լինել:
  1. Ինտուբացիայից հետո թողնել 18 րոպե, որպեսզի աերոզոլացված վիրուսների 99%-ը հեռանան (ենթադրում է 15 ՕՓԺ), որից հետո թույլ տալ, որպեսզի վիրաբուժական թիմը (վիրաբույժ, ասիստենտ, վիրաբուժական բուժքույր) պատշաճ ԱՊԱ-ով մտնեն վիրասրահ:

 

Տեղափոխում վիրասրահից ԻԹԲ

  1. Տեղադրել HEPA ֆիլտր հիվանդի և Y-կտորի միջև՝ կոնտուրի վիրուսային աղտոտումը կանխելու համար
  2. Հիվանդին պահել բացասական ճնշմամբ միջավայրում ԱՊԱ-ով (N95 կամ PAPR) նախքան տրանսպորտային օդափոխության սարքին անցնելը
  3. Սեղմել ՆՇԽ-ն, անջատել նարկոզի կոնտուրից և հետո անցնել տրանսպորտային օդափոխության սարքի
  4. Բացել ՆՇԽ-ն և հաստատել օդափոխությունը: Եթե տեղափոխման համար կիրառվում է EtCO2, ապա հավաստիանալ, որ այն տեղադրված է HEPA ֆիլտրից ՀԵՏՈ (EtCO2-ն ավելի մոտ է օդափոխության սարքին):