Էնդոկրինոլոգիա

Թարմացում՝ 01 մայիսի, 2020թ.

Հիպերգլիկեմիա

  1. Այս բաժինը գտնվում է մշակման փուլում:

Հիպերգլիկեմիայի և դիաբետիկ կետոացիդոզի վարումը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

 

  1. Հիպերգլիկեմիան, դիաբետիկ կետոացիդոզը (ԴԿԱ) և դրանց ուղեկցող ինսուլինի ավելացած պահանջները տարածված են COVID-19 ծայրահեղ ծանր հիվանդների շրջանում։
  2. Ինսուլինի ներարկումների կարիք ունեցող հիվանդների թիվը նվազագույնի հասցնելու համար Շաքարային դիաբետի ենթահանձնաժողովը մշակել է ուղեցույց COVID-19 ծայրահեղ ծանր հիվանդների և/կամ մեղմ-չափավոր ԴԿԱ ունեցող հիվանդների համար, ինչը թույլ կտա կատարել 4-ժամյա պարբերությամբ մշտադիտարկում և ինսուլինի ենթամաշկային ներարկում (ե/մ).
    1. Այս ռազմավարությունը կնվազեցնի բուժքրոջ՝ մահճակալի մոտ գտնվելու ժամանակն ու վարակի ռիսկի ենթարկվելը և կխնայի անհատական պաշտպանիչ արտահագուստը, միաժամանակ պահպանելով բարձր դեղաչափով ինսուլինային բուժում տրամադրելու հնարավորություն, որը բաշխված կլինի օրական բազմաթիվ կարգավորելի դեղաչափերի:
    2. Գլխավոր տարբերությունը, որ հարկ է նշել, 4-ժամյա պարբերությունն է, համեմատած 1-ժամյա պարբերությամբ մշտադիտարկման և ինսուլինի դեղաչափի որոշման հետ և 2-ժամյա պարբերության հետ (ԴԿԱ-ի ե/մ ինսուլինի ներարկման գործելակարգ): Այս ուղեցույցը նաև ընդլայնում է ԴԿԱ-ի դեպքում ե/մ ինսուլինի ներարկման գործելակարգը՝ ընդգրկելով թեթև և չափավոր ԴԿԱ-ն։ Սրա արդյունքում ինսուլինի ներարկման կարիք կլինի միայն ծանր ԴԿԱ / հիպերգլիկեմիկ հիպերօսմոլյար համախտանիշի դեպքում:
  3. COVID-յուրահատուկ ԴԿԱ-ի և հիպերգլիկեմիայի ինսուլինային բուժման վերաբերյալ ուղեցույցները հասանելի են այստեղ (անգլերենով)
  4. Գլյուկոզի և ինսուլինի քանակների վերահսկման վերաբերյալ լրացուցիչ օգնություն կարելի է ստանալ էնդոկրինոլոգի խորհրդատվության միջոցով: Նա կարող է աջակցել հետևյալ հարցերում.
    1. Ինսուլինի դեղաչափի հարմարեցում և հիպոգլիկեմիայի կանխարգելում:
    2. Ինսուլինի դեղաչափի ճշգրտում հիվանդի բուժման նախնական պլանավորման ընթացքում: