Ամբուլատոր, ԱԲ և այլ բաժանմունքների հիվանդների վարում

Թարմացում՝ 27 ապրիլի,2020թ․

 

Դեպքերի սահմանումները

Դեպքի սահմանում

  1. Ներկայումս BWH-ն (Բրիգհեմի և կանանց հիվանդանոց) սահմանում է 4 կարգավիճակ.
    1. SARS-CoV-2. COVID-19 (նաև կոչվում է «հաստատված» կարգավիճակ)
      1. Անհատներ, ովքեր ունեն COVID-19-ի թեստի դրական արդյունք (կա՛մ նուկլեինաթթուների ամպլիֆիկացման թեստերով, կա՛մ, որոշ դեպքերում, շճաբանական թեստով)
    2. Ենթադրյալ CoV (նաև կոչվում է «հետազոտման ենթակա անձ» կամ ՀԵԱ)
      1. Անհատներ, ովքեր ունեն COVID-19-ին բնորոշ ախտանիշներ, սակայն, չունեն նուկլեինաթթուների ամպլիֆիկացման թեստի դրական արդյունք ախտորոշման հաստատման համար
    3. CoV-ի ռիսկ (նաև կոչվում է «հետազոտման ենթակա անձ» կամ ՀԵԱ)
      1. Անհատներ, ովքեր ունեն COVID-19-ին բնորոշ ախտանիշներ և գտնվում են հետազոտման մեջ։ Որոշ անհատներ կարող են ունենալ թեստի մեկ կամ ավել բացասական պատասխան, սակայն, արդյունքների մեկնաբանումը վերջնական չէ կամ դեռևս կասկածներ կան
    4. CoV-կոնտակտավոր
      1. Անախտանիշ անհատներ, ովքեր շփում են ունեցել հայտնի COVID-19 հիվանդի հետ:

Անհատական պաշտպանիչ արտահագուստ և վարակի վերահսկում

Անհատական պաշտպանիչ արտահագուստ (ԱՊԱ)

  1. Կան տեղային տարբերություններ, ուստի պետք է առաջնորդվել ձեր գտնվելու վայրի ուղեցույցներով:
  2. Անհրաժեշտ է աէրոզոլից խիստ մեկուսացման ԱՊԱ (ներառյալ N95 դիմակներ) հետևյալ գործողությունների և դրանց հաջորդող 47 րոպեների ընթացքում։ Սա ներկայումս վերաբերում է բոլոր հիվանդներին, այլ ոչ միայն COVID-հաստատված կամ ՀԵԱ դեպքերին։ Այս գործողությունները, ցանկալի է կատարել օդաքարշ սենյակներում.
    1. Ինտուբացիա
    2. Էքստուբացիա
    3. Բրոնխոսկոպիա
    4. Խորխի մակածում
    5. Սիրտթոքային վերակենդանացում
    6. Շնչուղիների բաց արտածծում
    7. Ձեռքային օդափոխություն (օրինակ՝ ձեռքային օդապարկ-դիմակով օդափոխություն, նախքան ինտուբացիան)
    8. Նեբուլիզացիա
    9. Բարձր հոսքի թթվածնային բուժում (15-60լ քթային փողրակ [կանուլյա] կամ դիմակ)
    10. Ոչ ինվազիվ դրական ճնշմամբ օդափոխություն (օրինակ՝ շնչուղիների շարունակական դրական ճնշում, շնչուղիների երկմակարդակ դրական ճնշում [CPAP, BIPAP])
    11. Օսցիլացվող օդափոխություն
    12. Օդափոխման սարքից հիվանդի անջատում
    13. Վերին շնչուղիների միջամտություններ/վիրահատություններ
    14. Կրծքավանդակի ֆիզիոթերապիա
    15. Դիահերձում
    16. Թորակոցենտեզ/փոքր կրծքային դրենաժի տեղադրում (հազի բարձր ռիսկի պատճառով)

 

Վարակի վերահսկում

  1.  Ինտենսիվ թերապիայի խիստ մեկուսացման ձեռնարկ
    1. COVID-19 հիվանդների սենյակներում աշխատելու քայլ առ քայլ գործելակարգեր (օրինակ՝ հիվանդի տեղափոխումը, արյան հավաքումը, COVID-19-ի քսուքների տիպի միկրոթեստավորումները, կենտրոնական երակային կաթետերի տեղադրման տիպի ստերիլ միջջամտությունները):
  2. Հիվանդների մոտ այցելողների կանոնները
    1. Ներկայումս այցելուներ չեն ընդունվում, բացառություն են կազմում կյանքի վերջը, ծննդաբերությունը, մանկաբուժական հիվանդները և մի շարք այլ հատուկ խմբեր:
  3. Հիվանդների տեղափոխման կանոնները
    1. Չմոռանալ տեղեկացնել ընդունող բաժանմունքին և տեխնիկներին, որ հիվանդը COVID-19 դրական է կամ ՀԵԱ։ Հիվանդը պիտի կրի վիրաբուժական դիմակ (կամ մանրէային ֆիլտր, եթե ինտուբացված է) և ծածկված լինի սավանով։

 

Ամբուլատոր գործելակարգեր

  1. Ամբուլատոր տեսակավորման ալգորիթմը
  2. Սքրինինգ և ԱՊԱ տնային այցերի ժամանակ
  3. Առաջնային օղակի մակարդակի տեղեկագրեր հիվանդների համար
  4. Մնացյալը մշակման փուլում է

 

Ընդունարանի գործելակարգեր

  1. Ընդունարանում հիվանդի գնահատման ալգորիթմ
    1. Ներառում է զննում, հիվանդի և բուժանձնակազմի ԱՊԱ, տեղավորում սենյակներում, թեստավորում
  2. Ընդունարանից դուրսգրման կամ տեղափոխման ալգորիթմ
    1. Ներառում է դուրսգրման, մշտադիտարկման, հատուկ վարակիչ բաժանմունք կամ ԻԹԲ տեղափոխման որոշումները
  3. EMWeb (Մասնագիտական մուտքի կարիք կա, նախատեսված միայն ընդունարանի անձնակազմի համար)
    1. Այստեղ ընդունարանին յուրահատուկ գործելակարգեր և փաստաթղթեր են
  4. Ընդունարանից դուրսգրման պլանավորման գործիք
  5. Ընդունարանում ինտուբացիայի գործելակարգ
  6. Ընդունարանի արտահիվանդանոցային սրտի կանգի գործելակարգ

Ստացիոնար գործելակարգեր

Խնամքի վաղ պլանավորում

  1. Գիտակից հիվանդների հետ քննարկեք կամ ստորագրեք Առողջապահական վստահված անձի ձևը և քննարկեք և փաստաթղթավորեք խնամքի նպատակները ընդունվելիս
    1. Տեղեկություն տրամադրեք հիվանդին և ընտանիքին հիվանդության ընթացքի և կանխատեսման վերաբերյալ
    2. Կենտրոնացեք ցանկալի կյանքի որակի և ինտենսիվ թերապիայի հանդեպ հանդուրժողականության պահպանման վրա
    3. Անհրաժեշտության դեպքում վաղ խորհրդատվություն պալիատիվ խնամքի վերաբերյալ: Տե՛ս «Ամոքիչ խնամք»

 

Բժշկական վարում

  1. Վարումը հիմնականում աջակցող բնույթի է: Հակավիրուսային և իմունակարգավորող բուժումները հիմնականում հետազոտական են: Լրացուցիչ մանրամասների համար տես «Բուժում»  և «Վարակիչ հիվանդություն»  բաժինները։

 

Հեղուկների վերահսկում

Հեղուկների վերահսկումը պետք է լինի պահպանողական հիպոքսիայի / կանգային սրտային անբավարարության ռիսկի պատճառով: Տե՛ս Սեպսիս» բաժինը հեղուկների դինամիկ վերահսկման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար

 

Հիպօքսեմիայի վարում

Խնդրում ենք տեսնել «Հիպօքսեմիայի վարում» բաժինը

 

Գերիատրիկ հիվանդներ

  1. Խոցելիությունը, իմուն համակարգի ծերությունը և բազմակի ուղեկցող հիվանդությունները տարիքով անձանց դարձնում են անցանկալի ելքի ռիսկի խումբ
  2. Տարիքով հիվանդները ներկայանալիս կարող են տարբերվել մյուսներից.
    1. Տենդի ջերմաստիճանի շեմքը ավելի ցածր համարեք. բերանային մեկ ջերմաչափման դեպքում > 37.8°C իսկ երկու ջերմաչափման դեպքում > 37.2°C (Ամերիկայի ինֆեկցիոն հիվանդությունների միության չափանիշներ)
    2. Ավելի հավանական է, որ ներկայանան ատիպիկ ախտանիշներով, ինչպիսիք են գիտակցության խանգարումը, ախորժակի կորուստը, ոչ օջախային ցավը
  3. Եթե հիվանդը բերվել է բուժհաստատությունից, զանգահարեք այնտեղ և տեղեկացրեք COVID-19 դրական պատասխանի մասին
  4. Ներառեք FRAIL խոցելիության սքրինինգը  սկզբնական զննման մեջ։
    1. Եթե հիվանդը զննման արդյունքում համարվում է խոցելի, կամ ունի դեմենցիայի, դելիրիումի պատմություն, կամ խնամքի կենտրոնից է, կազմակերպեք գերիատրիկ մասնագետի հեռահար խորհրդատվություն

 

Գործողություններ անկողնու մոտ

COVID-յուրահատուկ գործողությունների թիմերը հասանելի են անկողնու մոտ գործողություններ կատարելու համար 24/7։ Առանձին թիմերը, հասանելիության ժամերը և ցուցումներ ներկայացված են այստեղ:

 

Տեսակավորում դեպի ԻԹԲ և տեղափոխում

Վաղ խորհրդակցեք ԻԹԲ տեսակավորման թիմի հետ հետևյալ հարցերի շուրջ.

  1. Բուժաշխատողի կասկած
  2. Շնչառական դիսթրես
    1. Կարիք կա O2>6 լ/ր, SpO2>92% կամ PaO2>65 պահպանելու համար
    2. Թթվածնի կարիքի արագ մեծացում
    3. Շնչառական նշանակալի ջանքեր
  3. Հեմոդինամիկ ոչ ստաբիլ վիճակ սկզբնական պահպանողական հեղուկների վերականգնման արդյունքում
  4. Ացիդոզ
    1. Զարկերակային արյան գազային կազմը՝ PCO2 > 50 կամ pH < 7.3 կամ տվյալ հիվանդի սկզբնական մակարդակից բարձր
    2. Լակտատ > 2
  5. Ինտենսիվ թերապիայի խնամքի կարիք կամ զարկերակային կաթետերի կարիք թեստերի համար հաճախակի արյան հավաքման նպատակով
  6. Ծանր ուղեկցող հիվանդություն / բարդությունների բարձր ռիսկ

 

Տեղափոխում

  1. Տե՛ս Տեղափոխման կանոնները լրացուցիչ տեղեկությունների համար (Գործընկերական մուտքի կարիք կա)
  2. Բաժանմունքից կամ ընդունարանից դեպի ԻԹԲ
    1. ԻԹԲ բուժքույրը տեղափոխում է ԻԹԲ մահճակալը դեպի բաժանմունք՝ խուսափելով հետագայում այն ախտահանելու անհրաժեշտությունից
    2. Հիվանդը պիտի կրի վիրաբուժական դիմակ և լրացուցիչ մաքուր խալաթ և սավան նախկինի վրայից
    3. Բուժաշխատողը պիտի հագնի ստանդարտ ԱՊԱ տեղափոխման ընթացքում
    4. Անվտանգության աշխատակիցը պիտի աջակցի հիվանդի տեղափոխմանը ամենաարագ և ամենակարճ ճանապահով՝ քայլելով հիվանդից և բուժաշխատողից 2 մ (6 քայլ) հեռավորության վրա։ ԱՊԱ-ի կարիք չկա։
    5. Անհրաժեշտ հետազոտությունները (օրինակ՝ համակարգչային շերտագրություն), եթե հնարավոր է, պիտի կատարվեն տեղափոխման ընթացքում։
  3. ԻԹԲ-ից դեպի բաժանմունք
    1. Բուժաշխատողը պիտի հագնի ստանդարտ ԱՊԱ
    2. Հիվանդը տեղաշարժվում է պատգարակով կամ անվասայլակով
    3. Անվտանգության աշխատակիցը պիտի աջակցի հիվանդի տեղափոխմանը ամենաարագ և ամենակարճ ճանապահով՝ քայլելով հիվանդից և բուժաշխատողից 2 մ (6 քայլ) հեռավորության վրա։ ԱՊԱ-ի կարիք չկա։
  4. Բաժանմունքից դուրսգրում
    1. Բուժաշխատողը պիտի հագնի ստանդարտ ԱՊԱ
    2. Հիվանդը տեղաշարժվում է անվասայլակով
    3. Անվտանգության աշխատակիցը պիտի աջակցի հիվանդի տեղափոխմանը ամենաարագ և ամենակարճ ճանապահով՝ քայլելով հիվանդից և բուժաշխատողից 2 մ (6 քայլ) հեռավորության վրա։ ԱՊԱ-ի կարիք չկա։
    4. Հիվանդին պետք է ուղեկցել մինչև մեքենան. դիմել խնամակալության ծառայություն, եթե հիվանդը չունի անձնական մեքենա

 

Դուրսգրման պլանավորում

 

Դուրսգրման կլինիկական չափանիշներ

  1. Դիտարկեք դուրսգրում այն հիվանդների համար, ովքեր բավարարում են հետևյալ կլինիկական չափանիշներին.
    1. Տենդի բացակայություն ավելի քան 48 ժամ առանց ջերմիջեցնողների
    2. Հիվանդության նշանների և ախտանիշների բարելավում (հազ, հևոց և թթվածնի կարիք)

 

Դուրսգրման տարբերակներ

  1. Դեպի տուն՝ օժանդակ ծառայություններով կամ առանց դրանց
    1. Տնային թվային մշտադիտարկման ծրագիր. Հիվանդները կստանան թթվածնաչափ (օքսիմետր), ջերմաչափ և 14 օրվա ընթացքում ամեն օր կգրանցեն ախտանիշները, O2 հագեցվածությունը և մարմնի ջերմաստիճանը բջջային հեռախոսի ծրագրում կամ համակարգչում: Բուժքույրը (24/7, բժշկի օգնական) հիվանդներին կզանգահարի դուրսգրումից հետո և կհետևի՝ արդյոք գրանցված ախտանիշները կամ տվյալները վատթարանում են:

 

Բժշկի խորհրդին դեմ դուրսգրում

  1. Անհատը իրավունք ունի իրեն հիվանդանոցից դուրս գրել բժշկի խորհրդին դեմ, եթե նա ունի որոշում կայացնելու կարողություն և ստորագրում է նման որոշման տակ։ Տե՛ս Հոգեբուժություն գլխի «Որոշում կայացնելու կարողության գնահատում» բաժինը։